Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 
  • 95,5 տոկոսով չի համապատասխանել

    95,5 տոկոսով չի համապատասխանել

    29.10.2013| 00:07
    Երեկ վերսկսվել է հայտնի «բանդայի» գործով դատավարությունը, որի ընթացքում ներկայացվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Ըստ այդմ, դատապարտվածներից մեկի՝ Քյարամ Ամոյանին մինչ այդ վերագրված մատնահետքերը, արյան անալիզը և դիմակի մազերը նրան չեն պատկանում։ Այլ խոսքով, նախնական «փորձանմուշները» 95,5 %-ով չեն համապատասխանում իրականությանը։
  • «Մենք ամեն ախտի առաջ բաց ենք անում մեր հոգու դռները, որպեսզի նրանք մեր միտքը, խիղճը, հոգին վերածեն յուրահատուկ կոյուղու»

    «Մենք ամեն ախտի առաջ բաց ենք անում մեր հոգու դռները, որպեսզի նրանք մեր միտքը, խիղճը, հոգին վերածեն յուրահատուկ կոյուղու»

    28.10.2013| 16:58
    Հարցին` թե ո՞րն է եկեղեցու բացթողումը, որ երկրում սկսել են վխտալ տարբեր աղանդները, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը մի փոքր վիրավորված պատասխանեց. «Երկրում եթե կան բացասական երևույթներ, ապա ազգը պետք է մտահոգվի այդ մասին, ոչ թե մեկ գլուխ ունեցող հոգևորական հովիվը: Մեկ եկեղեցականը, մեկ հոգին չի կարող մի ամբողջ ազգ կառավարել: Եկեղեցուն մեղադրելուց առաջ մենք պետք է ինքներս մեզ մեղադրենք, որ ամեն ինչ անում ենք ոտքի տակ տալու հայ եկեղեցին, որ դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի գոյատևման արժեհամակարգը: Ես չեմ կարծում` ինչ-որ սենսացիա փնտրելու համար ինչ-որ հարցադրումները պիտի իմաստավորեն և արժևորեն երկրի անվտանգությունը, այլ պետք է մտահոգ լինենք և միասնական ջանքերով կարողանանք երկրի անվտանգությունը ապահովել»,-ասաց վարդապետը:
  • Իջևանից արտագաղթում են ընտանիքներով

    Իջևանից արտագաղթում են ընտանիքներով

    28.10.2013| 16:44
    Իջևանում գեղեցիկ աշուն էր` թեթև խոնավություն կար օդում ու հանգիստ, խաղաղ արև` ոչինչ չպարտադրող: Մինչ տեղ հասնելը լսում էի երթուղային միկրոավտոբուսի ուղևորների խոսակցությունը: Նրանք քննարկում էին անցած շաբաթվա հայաստանյան իրադարձությունները, իսկ գործազրկության նպաստների վերացումը շատերի համար ցավոտ թեմա էր: Մարդիկ դժգոհ էին: Նրանք խոսում էին, հայհոյում, անիծում: Իշխանություններին:
  • «Կառավարությունը պետք է սահմանափակի այն հաղորդումները, որոնք ազդում են երեխայի հոգեկան առողջության վրա»

    «Կառավարությունը պետք է սահմանափակի այն հաղորդումները, որոնք ազդում են երեխայի հոգեկան առողջության վրա»

    28.10.2013| 15:49
    Ըստ Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆԻ, Հայաստանում ոչ առաքելական եկեղեցու հետևորդների թիվը 300-350 հազար է: Ինչպես նա հայտարարել է իր նախորդ ասուլիսում, ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայ ավետարանչական ընկերակցությունը կրոնական կառույց է, այլ` ոչ բարեգործական:
  • Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    28.10.2013| 12:30
    31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ միացյալ Եվրոպայի համար» խորագրով երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
  • Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    28.10.2013| 11:04
    Օրեր առաջ, հոկտեմբերի 25-ին, հետաքրքիր նախաձեռնությամբ էին հանդես եկել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիո Վարգաս Լյոսան, Հերտա Մյուլլերը, Էլֆրիդա Ելինեկը և Ջոն Կուտզեն: colta.ru-ի հաղորդմամբ՝ նրանք հանդես են եկել ակցիայով՝ ի պաշտպանություն Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի: Դա բեռլինյան միջազգային գրական փառատոնի նախագիծն էր՝ ի համերաշխություն քաղհալածյալներ Խոդորկովսկու և Լեբեդևի:
  • Երեխային կրծքով կերակրելու առավելությունները

    Երեխային կրծքով կերակրելու առավելությունները

    27.10.2013| 15:40
    Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մայրական կաթի և երեխայի ինտելեկտի միջև գոյություն ունի ակնհայտ կապ: Բոստոնի մանկական հիվանդանոցում կատարված հետազոտությունը պարզել է, որ վեց ամսից մինչև մեկ տարի երեխային կրծքով կերակրելը հանգեցնում է երեք տարեկան հասակում ավելի լավ խոսքի հմտության և յոթ տարեկան հասակում ինտելեկտի ավելի բարձր միավորների:
  • Մերձմոսկովյան շրջանում  ձերբակալվել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ

    Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ

    27.10.2013| 14:02
    Մերձմոսկովյան շրջանում, հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը փակել է մինչ օրս գաղտնի գործող կարի արհեստանոցը, որը գտնվում էր Ռամենսկիի բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում:
  • Կամփոփվի 1-ին համահայկական երիտասարդական մրցույթը

    Կամփոփվի 1-ին համահայկական երիտասարդական մրցույթը

    27.10.2013| 13:59
    Հոկտեմբերի 28-ին տեղի է ունենալու «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ի և Երևանի գրողների միության կազմակերպած և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացված «ՆՈՒՌ» երիտասարդ ստեղծագործողների առաջին համահայկական երիտասարդական մրցույթի ամփոփումը:
  • Փոքրիկ իշխանի մեծ գաղտնիքները

    Փոքրիկ իշխանի մեծ գաղտնիքները

    27.10.2013| 12:58
    Անահատական հավաքածուում գտնվել է Անտուան դե Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» ձեռագիրը` նախկինում անհայտ հատվածներով: Հավաքածուի տեր ֆրանսիացին չի էլ կասկածել, թե ինչ բացառիկ նմուշ ունի: Հայտնի հեքիաթի նախկինում անհայտ հատվածները դրվել են աճուրդի ավելի ճիշտ՝ ձեռագրի երկու էջերը։